Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Իրանը պետք է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման վայրի և ժամկետի մասին պատասխան տա «Վեցյակին».
«Կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ և երեկ (տվյալ հարցում): Մենք առաջարկ ենք ներկայացրել, և ես կարծում եմ, որ տեղին առաջարկ է: Այժմ մենք սպասում ենք իրանական կողմի հաստատմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու ապրիլի 13-14-ը Ստամբուլում: Ի դեպ, երեկ Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզաին հայտարարեց, որ Թեհրանը նախընտրում է այդ բանակցություններն անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Բաղդադում, Բեյրութում կամ Դամասկոսում: