Ֆրանսիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ռիշար Դեսկուենը հայտնաբերվել է մահացած Նյու Յորքի հյուրանոցներից մեկի համարում: Այս մասին այսօր գիշեր հայտնել է Reuters-ը:
53-ամյա քաղաքագետը երեքշաբթի` ապրիլի 3-ին, պետք է մասնակցեր Կոլումբիայի համալսարանում կայանալիք համաժողովին: Այն բանից հետո, երբ նա չի հայտնվել միջոցառմանը, հյուրանոցի աշխատակիցները նրա գործընկերոջ խնդրանքով բարձրացել են սենյակ ու հայտնաբերել նրա մարմինը:
Նյու Յորքի ոստիականությունը, ըստ Reuters-ի` իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի համաձայն, Դեսկուենի մահը համարել են «կասկածելի»:
Հաղորդվում է, հանգուցյալի մարմինը եղել է մերկ, իսկ համարում տիրել է անկարգություն: Քաղաքագետի դռան վրա կոտրվածքի հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանության տվյալներով` Դեսկուենը մահից առաջ համարում մենակ չի եղել, բացի այդ` առկա են եղել ալկոհոլի հետքեր:
Փարիզում տեղակայված քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, որը գլխավորում էր Դեսկուենը, համարվում է Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ սովորել եմ քաղաքական ու տնտեսական էլիտայի շատ ներկայացուցիչներ: Ինստիտուտը զբաղվում էր ուսումնական գործընթացով, իսկ դրա հետ փոխկապակցված Քաղաքական գիտությունների ազգային հիմնադրամը մասնագիտացած էր Sciences Po ընդհանուր անվանումը կրող հետազոտությունների վրա:
Դեսկուենը միաժամանակ վարում էր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի և Ազգային հիմնադրամի գլխավոր ադմինիստրատորի պարտականությունները 1996-ից:





































