Android-ի կառավարմամբ սարքավորումների օգտատերերն այսուհետ կկարողանան օգտվել հայտնի Instagram ծրագրից, որը երեքշաբթի օրվանից սկսած՝ հնարավոր է անվճար ներբեռնել Google Play թվային խանութից։
Instagram-ի հիմնական գործառույթը ծրագրի այլ օգտատերերի հետ նկարների փոխանակումն է: Այն նաև թույլ է տալիս փոփոխություններ կատարել սմարթֆոնի տեսախցիկով նկարված լուսանկարների վրա:
Սկզբնական շրջանում ծրագրի տարբերակը գործում էր միայն iPhone-ի համար, սակայն այս հանգամանքը չէր խանգարել մշակողներին կես տարվա ընթացքում գրավել 27 միլիոն մարդու ուշադրություն: Android-ի համար տարբերակը պետք է լույս տեսներ դեռևս 2011 թ. ամռանը, սակայն այն թողարկվել է միայն այժմ: