ԱՄՆ-ում մի տղամարդ Պիկասոյի հազարավոր դոլարների արժողության նկարը գնել է ընդամենը 14.14 դոլարով:
Daily Mail-ը գրում է, որ Զաք Բոդիշը Պիկասոյի ստորագրությունը նկատել է պաստառի վրա, որով գովազդվել է նկարչի աշխատանքների 1958 թվականի ցուցադրությունը:
Բոդիշը նկարը գնել է Օհայոյում գտնվող Volunteers of America բարեգործական խանութից: Նա ասում է, որ հասկանում է, որ սա իրեն չի հարստացնի, բայց ամեն օր չէ, որ կարող ես Պիակասոյի ստորագրությամբ ինչ-որ բան գնել 14 դոլարով: