Monday, 20 05 2024
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը

Վրաստանի «Ազատության խարտիան» կնպաստի ոստիկանության իրավասությունների ընդլայնմանը

Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրենք, որի համաձայն` Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) նախկին աշխատակիցները հասարակական մի շարք պաշտոններ այլեւս չեն կարողանա զբաղեցնել, փոխարենը` կընդլայնվեն անվտանգության ծառայությունների իրավասությունները:
«Ազատության Խարտիայի» օրինագիծը ներկայացվել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամ Գիա Թորթլաձեի կողմից, որին աջակցություն է տրամադրել իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Օրինագիծը դեկտեմբերին հաստատվեց երկրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես կընդունվի, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքները փետրվարի սկզբին:
Օրենքի շնորհիվ` իրավապահպան մարմինների լիազորությունները կընդլայնվեն, ինչը թույլ կտա նրանց ավելի լավ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Օրենքի համաձայն` ռազմավարական կառույցների շենքերում վերահսկողական տեսախցիկների ընդհանուր համակարգ կտեղադրվի. նույնպիսի վերահսկողություն կգործի նաեւ բեռնափոխադրումների դեպքում, բացի այդ, այսուհետ բանկերը պարտավորված կլինեն տեղեկացնել ներքին գործերի նախարարությանը կազմակերպությունների կամ անհատների խոշոր բանկային փոխանցումների մասին:
Այն նախատեսում է նաեւ Խորհրդային տարիներին անվտանգության ծառայությունների նախկին աշխատակիցների գրանցում, ինչպես նաեւ որոշակի սահմանափակումներ է ներմուծում նրանց կողմից զբաղեցվող պաշտոնների վրա: Եւ վերջապես, օրենքն արգելում է խորհրդային եւ ֆաշիստական խորհրդանիշները, տեղանունները, եւ ցանկացած ամեն բան, որը կարող է նպաստել ծայրահեղական գաղափարախոսությունների տարածմանը:
Թորթլաձեի կարծիքով` այս օրենքն էական է ներկայում Վրաստանի առջեւ ծառացած անվտանգության խնդիրների առումով, եւ հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականի հակամարտության արդյունքում:
«Վրաստանում ռուսական անվտանգության ծառայություններն ահաբեկչական գործունեություն են ծավալել, էլ չխոսենք առեւանգումների եւ պայթյունների մասին, որոնք բացեիբաց իրականացվում են զավթիչների կողմից օկուպացված տարածքներում [Աբխազիա եւ Հարավային Օսիա] », – նշում է նա:
Իշխող կուսակցության անդամ, իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել էր խորհրդարանում, որ պաշտպանում է «օրինագծի սկզբունքներն ու ոգին» եւ «հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը` անհրաժեշտ է ժամանակին համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծել»:

Այնուամենայնիվ, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ եւ մարդու իրավունքների ակտիվիստներ մտահոգվում են, որ օրինագծի ընդունման շնորհիվ անվտանգության ծառայությունները չափազանց հզոր կլինեն` սպառնալով այն ազատություններին, որոնց ջատագովն են հանդիսանում այս օրինագծի աջակիցները:
Օրինագծի քննարկման ընթացքում ընդդիմադիր «Քարթուլի դասի» կուսակցության անդամ Ջոնդի Բագատուրիան հանդես եկավ ոստիկանության իրավասությունների ընդլայնման դեմ:
«Իշխանությունները կօգտագործեն սա երկրի յուրաքանչյուր քաղաքացուն վերահսկելու համար», – նախազգուշացրել է նա:
Իսկ ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության պատգամավոր Կոնստանտին Գամսախուրդիան, ի տարբերություն ընդդիմության այլ ներկայացուցիչների, հավանություն է տալիս օրենսդրական նախաձեռնության այն կետին, որն առաջարկում է «բարոյական մաքրագործման» ենթարկել Խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակիցներին` արգելելով նրանց որոշակի պաշտոններ զբաղեցնել:
«Հանրապետական» կուսակցության անդամ Թինաթին Խիդաշվիլին նշում է, որ նոր օրենքով 20 տարին գերազանցող ժամանակահատվածում կատարված գործողությունները հաշվի չեն առնվելու: Սա նշանակում է, որ նախկին ԿԳԲ-ի աշխատակիցները պատասխանատվություն են կրելու միայն Խորհրդային ռեժիմի գոյություն վերջին ամիսների ընթացքում կատարած գործողությունների համար:
Միեւնույն ժամանակ, մարդու իրավունքների ոլորտի փորձագետները կասկածներ են հայտնում, որ իշխանություններն օգտագործում են Ռուսաստանի դեմ վրաց հասարակության զայրույթը եւ գոյություն ունեցող անվտանգության խնդիրները, որպեսզի աննկատ կերպով կարողանան սահմանափակել մարդու հիմնական իրավունքներն եւ ազատությունները:
Թբիլիսիում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ուչա Նանուաշվիլին եւս այն կարծիքին է, որ «Ազատության խարտիան» կհանգեցնի հասարակական սահմանափակումների:
«Վերջին ամիսների ընթացքում Վրաստանի օրենսդրության մեջ բազում բացասական փոփոխություններ են կատարվել` նշանակալիորեն սահմանափակելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Կարծում եմ` «Ազատության խարտիան» ընդունելու կարիք չկա, քանի որ այն հերթական անգամ իշխանությունների ձեռքին վերահսկողության յուրօրինակ մեխանիզմ կդառնա», – համոզված է Նանուաշվիլին:
«Բացի այդ, շատ հնարավոր է, որ իշխանությունները կօգտագործեն այս օրենքը` որպես մարդու իրավունքները խախտելու հերթական լծակ: Կարծում եմ` արհեստական լարվածություն է ստեղծվում. թշնամու կերպար է ձեւավորվում, որպեսզի հետագայում այս ամենն օգտագործվի ընդդիմության, իսկ այնուհետեւ` քաղաքացիական հասարակության դեմ: Չի բացառվում, որ բանկային գործարքների վրա սահմանված վերահսկողությունը կարող է օգտագործվել ֆինանսավորման աղբյուրները կտրելու համար»:
Անվտանգության ոլորտի փորձագետների խոսքերով` վրաց ոստիկանությունն արդեն իսկ գործողությունների մեծ ազատություն է վայելում, եւ պետք չէ նրանց նոր լիազորություններ տրամադրել:
«Այսօր ոչինչ չի խանգարում վրաց ոստիկանությանը պայքարել ահաբեկչության դեմ: Նույնիսկ առանց այս խարտիայի բոլորս էլ գիտենք, որ մեր հեռախոսազրույցները լսում են, եւ որ մենք ապրում են ոչ ժողովրդավարական երկրում: Իշխանությունները պարզապես վախեցնում են հասարակությանը` ցույց տալով, որ կարող են անել այն, ինչ ուզում են», – ասում է Իրակլի Սեսիաշվիլին, ով ղեկավարում է անվտանգության ոլորտում հետազոտություններ իրականացնող Արդարադատության եւ ազատության միությունը:
Սեսիաշվիլին նախազգուշացնում է, որ այս օրինագիծը մշակողները կարող են վերածվել «ժողովրդավարության գերեզմանափորների»:
«Ազատության խարտիայի» շատ դրույթներ նման են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերից հետո ԱՄՆ-ում ընդունված «Հայրենասիրական ակտ»-ի դրույթներին: Սակայն օրինագծի քննադատները մատնանշում են, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը «Հայրենասիրության ակտ»-ի ընդունումից 4 տարի անց չեղյալ հայտարարեց այս փաստաթղթի դրույթներից շատերը:

Շորենա Լաթաթիա
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում