Rock Of Ages ֆիլմ-մյուզիքլի նոր թրեյլերում երգում է դերասան Թոմ Քրուզը: MTV-ն հաղորդում է, որ 1987 թվականի Լոս Անջելեսը ներկայացնող ֆիլմն առաջին անգամ էկրաններին կհայտնվի հունիսի 15-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Ադամ Շանքմենը:
2.5 րոպեանոց թրեյլերում Քրուզը երգում է Բոն Ջովիի Wanted Dead or Alive երգը: Քրուզն ասել է, որ ինքը բավական շատ գրքեր է կարդացել այդ ժամանակահատվածի վերաբերյալ։
Get More: Movie Trailers, Movies Blog









































