Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի դերի ուժեղացումն անխուսափելի է համարում: Ելույթ ունենալով Պրահայի Կարլովա համալսարանի ուսանողների առաջ նա հայտարարել է, որ եվրոպական երկրներն առաջիկա տարիներին ստիպված կլինեն իրենց պարտականությունների մի մասը զիջել Բրյուսելին:
«Ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ մոտենքում ենք դրան: Եվրոպական միասնական մարմնին լիազորությունների փոխանցումը կլինի 20-30 տարվա ընթացքում»,- նշել է Գերմանիայի կանցլերը:
Եվրահանձնաժողովը ԵՄ բարձարգույն գործադիր իշխանությունն է: Պատասխանատու է ԵՄ որոշումների իրականացման համար: Նրա կազմում ընդգրկված են 27 կոմիսարներ, որոնք իրենց աշխատանքում ներկայացնում են ոչ թե իրենց երկիրը այլ Եվրամիությունը:







































