Ըստ նոր վավերագրական ֆիլմի՝ Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆին իր իշխանության տարիներին բռնաբարել է անթիվ-անհամար կանանց։
Daily Mail-ը գրում է, որ Գերմանիայի RTL հեռուստաընկերությունը պատրաստվում է մյուս երկուշաբթի օրը հեռարձակել ֆիլմ, որը ներառում է հարցազրույցներ բռնապետի մտերիմ մարդկանց հետ:
Ինչպես հայտնել է լրագրող Անտոնիա Ռադոսը, Լիբիայում շատ կանայք կային, որ ցանկանում էին տեսնել Քադաֆիին: Բայց երբ կանայք նրա հետ հանդիպում էին, բռնապետը բռնաբարում էր նրանց:
Լրագրողն ասում է, որ բռնապետի կին թիկնապահները նույնպես նրա զոհերն էին:
Լիբիացի հայտնի հոգեբան, բժիշկ Սեհամ Սերգևան ասել է, որ ինքն անձամբ իմացել է, որ Քադաֆին բռնաբարել է իր կին թիկնապահաներից հինգին:
Բռնաբարութունը, որպես հասարակությանը ճնշված պահելու եղանակ, թույլատրվել է նաև զինվորներին, որոնց ապահովել են Viagra դեղամիջոցով և պահպանակներով` խրախուսելով նրանց բռնությունները:











































