«Սիրիայի բարեկամներ» խմբի հաջորդ՝ թվով երրորդ նիստը տեղի կունենա Փարիզում, սակայն անցկացման օրը դեռ որոշված չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բերնար Բալերոն:
«Ալեն Ժյուպեն (Ֆրանսիայի արտգործնախարար-1in.am) Ստամբուլում հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամներ»–ի երրորդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, օրը դեռ որոշված չէ»,- ասել է Վալերոն՝ Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ պատժամիջոցների սահմանման աշխատանքային խումբը, որի ստեղծման մասին հայտարարվել էր Ստամբուլում, 15 օրվա ընթացքում կհավաքվի Փարիզում։ «Մասնակիցների մակարդակի մասին ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը «Սիրիայի բարեկամներ» խմբի՝ Ստամբուլում տեղի ունեցած համաժողովը Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել է որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ և որոշել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ԲաշարԱլ-Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներ մշակելու համար:









































