Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Ինդիանայում 4 դեմոկրատներ մեղադրվում են Օբամայի օգտին ստորագրություններ կեղծելու մեջ

ԱՄՆ Ինդիանա նահանգում Դեմոկրատական կուսակցության 4 անդամների մեղադրանք է ներկայացվել 2008 թ. նախագահական պրայմերիզի ժամանակ նրանց կատարած խարդախությունների համար:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, մեղադրող կողմը պնդում է, որ Բուտչ Մորգանը, Փեմ Բրյունեթը, Բևերլի Շելթոնը և Դասթին Բլիթը ներգրավված են եղել այդ նահանգում պրայմերիզին մասնակցելու համար անհրաժեշտ ստորագրությունների կեղծումներում:

Մեղադրանքի մեջ նշվում է, որ ստորագրությունների հետ կապված խարդախությունները տեղի են ունեցել Սենթ Ջոզեֆ շրջանում՝ Մորգանի կարգադրությամբ, որը դեմոկրատների տեղի բաժանմունքի նախագահն էր: 2011 թ. հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ նրա կեղծումների մասին, նա հրաժարական տվեց:

Որպեսզի իրենց անունները պրայմերիզի օրը քվեաթերթիկներում հայտնվեն, քաղաքական գործիչներին անհրաժեշտ էր նահանգի 10 ընտրական շրջաններից յուրաքանչյուրից հավաքել առնվազն 500 ստորագրություն: Այդ ստորագրությունները հավաքելու փոխարեն Սենթ Ջոզեֆի շրջանում դեմոկրատների բաժանմունքի անդամները կեղծել են դրանք:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2008 թ. հունվարից սկսած՝ ստորագրություններ են կեղծվել հօգուտ Բարաք Օբամայի, Հիլարի Քլինթոնի և Ջոն Էդվարդսի: Ընտրողների մասին տվյալները և նրանց ստորագրությունները վերցվել են հին փաստաթղթերից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Օբամայի առաջադրման համար Սենթ Ջոզեֆ շրջանում հավաքվել է 534 ստորագրություն, Քլինթոի համար՝ 704: Զանգվածային կեղծումների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա: Իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ կեղծվել է ընդամենը 20 ստորագրություն, սակայն ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ դրանց թիվը 150 է:

Եթե պրայմերիզում պարզվեր, որ Օբաման կամ Քլինթոնն այդ շրջանում չեն հավաքել անհրաժեշտ 500 ստորագրությունները, նրանք կարող էին դուրս մնալ Ինդիանայի նախընտրական պայքարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում