ԱՄՆ-ը դարձյալ կդառնա համաշխարհային էկոնոմիկայի գլխավոր շարժիչ ուժ` կապված եվրագոտու ռեցեսիայի հետ ու Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղման ֆոնի վրա: Այս եզրակացությանն են հանգել Bloomberg-ի փորձագետները:
Ինչպես նկատում է գործակալությունը, աշխատաշուկայում տիրող վիճակի լավացումը, ֆոնդային շուկայի աճը, վարկային միջոցների հասանելիությունը բացատրում են ԱՄՆ-ում սպառողական վստահության մեծացումը և սպառողական ծախսերի աճը:
Bloomberg-ի տվյալով` ամերիկացիների լավատեսության ինդեքսը գտնվում է գրեթե մինչճգնաժամային մակարդակին:
Սպառողական ծախսերը փետրվարին աճել են 0.8 տոկոսով:
Ամերիկացի սպառողները 2011թ. ծախսել են 10.7 տրլն դոլար, այսինքն` ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը, այն դեպքում, երբ չինացի սպառողները ծախսել են 7 տրլն դոլար:
ԱՄՆ-ի տնտեսության աճը տեղի է ունենում Չինաստանում ու Եվրոպայում աճի տեմպերի թուլացման ֆոնի վրա:









































