Անգլիական «Ուեսթ Բրոմվիչ»-ի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ակումբի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին, որպեսզի մասնագետը շարունակի մնալ ակումբում. վերջինիս պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
«Ուեսթ Բրոմվիչ»-ի ղեկավարության առաջարկած նոր պայմանագրով մասնագետը կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը. ըստ նոր համաձայնագրի՝ մասնագետն ակումբում տարեկան կստանա 3 մլն ֆունտ աշխատավարձ:
Հոջսոնը դեռևս չի շտապում պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի հետ, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, նա ևս համարվում է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ:







































