Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իսպանացի լրագրողներին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մեծ հաջողություններ նվաճել` նվազագույնի հասցնելով սխալների քանակը:
«Իմ պրոֆեսիոնալ կարիերայում ամեն ինչ շատ արագ է ծավալվում: Կարող եմ ասել, որ օգտվել եմ ընձեռված բոլոր հնարավորություններից: Բարեհաջող տարիներ եմ անցկացրել Պորտուգալիայում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, որտեղ ինձ շատ է օգնել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Այս 2.5 տարիները «Ռեալ»-ում նույնպես կարելի է հաջող համարել: Ժոզե Մոուրինյոն տաղանդավոր մարզիչ է: Նրա թիմում ես բարձրակարգ ֆուտբոլ եմ ցուցադրում և մտադիր եմ առաջիկայում էլ ավելի բարելավել խաղային որակներս»,- նշել է Քրիշտիանուն:






































