ԱՄՆ-ում ոստիկանները և ահաբեկչության դեմ պայքարի մարմինները փորձում են պարզել «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող վեբ-կայքերից մեկում վերջերս նկատվող ակտիվության պատճառը:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է MIGnews-ը, կայքում տեղադրվել են գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են դիտվել որպես Նյու Յորքում նոր ահաբեկչությունների նախապատրաստում: Նկարներից մեկում, մասնավորապես, Մանհեթենի պատկերի վրա գրված է. «ALQAEDA – coming soon again in New York» («Ալ-Քաիդան»՝ շուտով կրկին Նյու Յորքում):
Նկարը հրապարակվել է արաբական «Անսար Ալ-Մուջահիդին» կայքում: Ենթադրվում է, որ այդ իսլամիստական ֆորումը ամուր կապեր ունի աֆղանական թալիբների և Հորդանանի զինյալների առաջնորդների հետ:
Նյու Յորքում Հետախուզությունների դաշնային բյուրոյի գրասենյակի մամուլի քարտուղարը նշել է, որ այդպիսի յուրաքանչյուր սպառնալիք լուրջ է ընդունվում, անգամ եթե որևէ կոնկրետ կամ իրական բան չկա:









































