Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայաստանն ունի շաքարային դիաբետից մահացության ամենաբարձր ցուցանիշը

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ-ում 2010 թվականին գրանցվել է շաքարային դիաբետով 54.972 հիվանդ, որից 231-ը 0-14 տարեկան երեխաներն են, 91-ը՝ 15-17 տարեկան։ Հիվանդների մեծ մասը մեծահասակներն են՝ 54.650 հիվանդ։

ԱՀԿ տվյալներով` Հայաստանն ունի շաքարային դիաբետից մահացության ամենաբարձր ցուցանիշը, որը կազմում է 50.9 մահվան դեպք 100.000 բնակչի հաշվով: Վրաստան, Թուրքիա, Իրան` 20.9, Ադրբեջան` 30.9: Շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանը գերազանցում է հարևան պետությունների` Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները, իսկ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի կանխատեսումներով` 2010-ից 2030թթ. Հայաստանում շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան գործակիցը կազմելու է 0.9 տոկոս:

«Երեխաների մոտ զարգանում է շաքարային դիաբետի 1-ին տիպը, երբ ինսուլին հորմոնը բացարձակ չի արտադրվում: Բետտա-բջիջները, որոնք արտադրում են ինսուլինը՝ քայքայվում են, և երեխան ունենում է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Նրա կյանքի համար անհրաժեշտ է այդ ինսուլինը ստանալ դրսից»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. դոցենտ Ելենա Աղաջանովան: Նրա խոսքերով՝ բոլոր խմբերի երեխաները կարող են հիվանդանալ շաքարային դիաբետով: Հիվանդությունը հանդիպում է նույնիսկ նորածինների և 10 ամսական երեխաների մոտ: Սակայն հիմնական խոցելի խումբը 5-7 և 11-13 տարեկան երեխաներն են. «Այսօր շաքարային դիաբետը երիտասարդացել է, և հիվանդության դեպքերը շատացել են մինչև հինգ տարեկան երեխաների մոտ»:

Ըստ մասնագետի՝ հիվանդության հիմքում ընկած են գենային փոփոխությունները՝ մուտացիաները. «Լինում է, որ հիվանդությունը ժառանգվում է ծնողներից: Բայց կան դեպքեր, երբ ծնողները առողջ են, սակայն երկուսն էլ ունեն փոփոխված՝ մուտանտ, գեներ, որոնք երեխայի մոտ հանդիպելու դեպքում «ակտիվանում են»: Ընտանիքի մյուս երեխաների մոտ ևս կա հիվանդանալու ռիսկային գործոնը, սակայն ավելի քիչ: Օրինակ՝ երկրորդ երեխայի մոտ 19-20 տոկոս է, երրորդի մոտ՝ 4 տոկոս: Ցավոք, հանդիպում են նաև ընտանիքներ, որտեղ երկու երեխան էլ հիվանդ են»:

Ելենա Աղաջանովայի հավաստմամբ՝ շաքարային դիաբետը երեխաների մոտ սկսվում է սուր, և չնկատելն անհնար է. «Մի քանի շաբաթվա ընթացքում երեխաները նիհարում, թուլանում են, շատ են խմում, շատ են միզում, ունեն գիշերամիզություն: Իսկ երբ դրանց ավելանում են նաև սրտխառնոցը և փսխումները, ապա հարկավոր է երեխային շտապ տեղափոխել հիվանդանոց, այլապես հնարավոր է դիաբետիկ կոմա զարգանա,- ապա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն ավելանում է 2 տիպի դիաբետի հաշվին,- երեխաների մոտ, իհարկե, ևս կա ավելանալու միտում: Մեր կենտրոնի` Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի տվյալներով՝ ամեն տարի ունենում ենք 46-60 նոր դեպքեր, որոնց թիվը վերջին 5 տարիների ընթացքում գրեթե չի փոփոխվել»:

Այս հիվանդությունը դեռ վերջնական բուժում չունի: Բետտա-բջիջների փոխպատվաստման փորձեր արվում են, բայց դա երեխաների մոտ դեռևս չի կիրառվում: Ըստ բժշկի՝ դիաբետի վտանգը միայն այն չէ, որ այդ պահին շաքարը արյան մեջ բարձրանում է: Հիվանդությունը վտանգավոր է իր բարդություններով, քանի որ դրանք են բերում հաշմանդամության. «Իհարկե, բարդություններ վաղ թե ուշ կզարգանան, քանի որ դա հիվանդության բնական ընթացքն է, բայց պետք է այնպես անել, որ դրանք ուշ զարգանան: Եթե հիվանդը կանոնավոր բուժօգնություն է ստանում, ճիշտ հսկում իր դիաբետը, հիվանդությունը մահվան չպետք է հանգեցնի: Կանոնավոր բուժօգնություն ասելով՝ հասկանում ենք նախ ինսուլինային բուժում, ապա՝ դիետա և ռեգուլյար ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Երբ ասում ենք դիետա, չի նշանակում, որ ամեն ինչ արգելվում է: Պարզապես սովորեցնում ենք երեխաներին ճիշտ ընտրել և՛ մթերքները, և՛ ուտելու ժամը, և՛ թե ինչ անեն շաքարի տատանումների ժամանակ, որ նորալ ու լիարժեք կյանքով ապրեն: Հիմնականում վտանգավոր են շաքար պարունակող մթերքները, ինչի շատ օգտագործումը վնաս է նաև առողջ մարդուն: Շաքարային դիաբետով հիվանդները պետք է ապրեն ու սնվեն այնպես, ինչպես առողջ մարդիկ»:

Մասնագետի հավաստմամբ՝ երեխաները պետությունից ստանում են անվճար ինսուլին. «Հիվանդանոցային պայմաններում նրանք սպասարկվում են անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, իհարկե, անվճար է սպասարկվում ցանկացած հիվանդանոցում, իսկ եթե չունի՝ ապա վճարովի: Եթե երեխայի մոտ ախտորոշվում է շաքարային դիաբետ, ապա նա այդ ախտորոշմամբ կարող է դիմել ԲՍՓՀ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով), որտեղ որոշվում է՝ տալ կարգ, թե ոչ: Սովորաբար տալիս են, քանի որ սա այն հիվանդությունն է, որն անբուժելի է և ունի սուր ու խրոնիկ բարդություններ»: Այս փաստը հաստատեցին նաև հիվանդ երեխաների ծնողները։

Էնդոկրինոլոգի խոսքերով՝ հիվանդների համար շատ կարևոր է նաև ինքնահսկողությունը. «Ինքնահսկողության և երեխայի առողջության միջև ուղիղ կապ կա: Բժիշկը չի կարող 24 ժամ գտնվել հիվանդի կողքին, քանի որ հիվանդները 24 ժամ ոչ թե հիվանդանոցում են, այլ՝ տանը: Ինսուլին ստացող հիվանդի, հատկապես երեխայի համար շատ կարևոր է իմանալ շաքարի մակարդակը արյան մեջ օրվա տարբեր ժամերին: Այն կատարվում է գլյուկոմետր կոչվող սարքի միջոցով: Սակայն սարքը պետությունը չի տրամադրում, ինչպես նաև սարքի թեստ-երիզները (ստրիպեր), որոնք միանգամյա օգտագործման են: Եթե երեխային հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ չափել շաքարը արյան մեջ, ապա դա արդեն ծնողից մեծ գումարներ է պահանջում»:

Թեև պետությունը այդ սարքերը չի տրամադրում, այնուամենայնիվ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկան արդեն երկու տարի է համագործակցում է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, որն ամեն ամիս տրամադրում է երեխաներին ստրիպեր՝ հնարավորություն տալով կատարել ինքնահսկողությունը տնային պայմաններում, իսկ գլյուկոմետրերը միանվագ տրամադրել է «Կոնցեռն-էներգոմաշ» կազմակերպությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում