Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆն ու նրա կինը` Բետտինա Քյորները, մեմուարներ կգրեն: Այս մասին հայտնում է գերմանական Suddeutsche Zeitung պարբեականը:
Երկրի նախկին նախագահը մտադիր է պատմել իր քաղաքական կարիերայի մասին, իսկ նրա կինը` այն ժամանակվա, երբ իր ամուսինը զբաղեցնում էր նախագահական աթոռը:
Bild թերթի տվյալներով` ամուսինները իրենց գրքի համար կստանան յոթաստղանի հոնորարներ:
Վուլֆը կոռուպցիայի մեղադրանքով ստիպված էր լքել նախագահի աթոռը, որը զբաղեցրել էր 2010 թ. փետրվարի 17-ին:
Իրավապահ մարմինների տվյաներլով` կինոպրոդյուսեր Դավիդ Գրյոնվոլդը, որը բազմիցս վճարել է Վուլֆի ուղևորությունները Գերմանիայում, դրա դիմաց իր նախագծերի համար ստացել է ֆինանսական երաշխքիներ Ներքին Սաքսոնիայի կառավարությունից, որի ղեկավարն այն ժամանակ Վուլֆն էր:
Բացի այդ` Վուլֆը, ինչպես պարզել են լրագրողները, 2008 թ. «ընկերական» պայմաններով 500 հազար եվրո վարկ է վերցրել իր գործարար ընկերոջ կնոջից: Նախագահը փորձել էր արգելել վարկի մասին պատմող հոդվածի տպագրումը:
Չնայած սկանդալին` իր հրաժարականից հետո Վուլֆը պահանջեց, որ իրեն տրամադրեն գրասենյակ` աշխատակիցներով:








































