Տյումենի մոտ կործանված ATR-72 ինքնաթիռը շարժիչ հետ կապված խնդիրներ չի ունեցել,- հաղորդում է ITAR-TASS-ը: Ինչպես ասվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի հաղորդագրության մեջ, այդ մասին վկայում են «սև արկղերի» վերլուծության տվյալները:
«Ինքնաթիռի շարժիչներն աշխատել են ընդհուպ մինչև հողի հետ բախումը»,- ասել են փորձագետները:
Սև արկղերի վերլուծությունը շարունակվում է:
«ՅութԷյր» ընկերությանը պատկանող ATR-72-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեկ առավոտյան Տյումենի Ռոշչինո օդանավակայանից բարձրանալուց կարճ ժամանակ անց: Վթարի հետևանքով զոհվել է 31 մարդ: Վիրավորները գտնվում են հիվանդանոցում, նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ապրիլի 4-6-ը Տյումենի մարզում սուգ է հայտարարված:
Հետաքննությունն ուսումնասիրում է ինքնաթիռի կործանման երեք տարբերակ. օդաչուական սխալ, տեխնիկական անսարքություն, ցամաքային ծառայությունների սխալ: Արդեն հայտնի է, որ թռիչքից առաջ ինքնաթիռը սառեցման դեմ մշակում չի անցել: «Փաստ չէ, որ հենց դա է եղել ուղևորատար օդանավի կործանման գլխավոր պատճառը, դա դեռևս հաստատման կարիք ունի»,- ասել է «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:








































