Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման ժամանակ սիրիացիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ առաջացած տարաձայնությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր սիրիացիներն են այդ խումբը «բարեկամներ» համարում: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Սիրիայի իշխանությունները պատրաստ են իրականացնել բռնությունը դադարեցնելու Քոֆի Անանի ծրագիրը, իսկ «Սիրիայի բարեկամների» որոշումը պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ դրան չի հանգեցնում»,- նշել է Գատիլովը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ստամբուլում «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը չի կարող դիտվել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխարինող: «ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանն ինքն է պատասխանատու իր ծրագրի համար, իսկ նրա աշխատանքը գնահատել կարող է միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն»,- ասել էր Լավրովը:








































