«Վարդան Բոստանջյանի փոխարեն ԲՀԿ համամասնական ցուցակը համալրեց մեկ այլ Վարդան` Օսկանյան ազգանունով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Եթե Վարդան Բոստանջյանը ցուցակ չընդգրկվեց իր անձնական կարծիքը բարձրաձայնելու համար, ապա Վարդան Օսկանյանին ցուցակ են մտցրել հատուկ իր անձնական կարծիքը հնչեցնելու նպատակով: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կենտրոնամետ գործիչ է. նա չէր ուզում հայտարարել, որ պատրաստվում է 2013թ. պաշտպանել Սերժ Սարգսյանին, քանի որ կփչացներ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց միևնույն ժամանակ չէր կարող սրման գնալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հայտարարելով, որ նրա գլխավորած կոալիցիան ձևական է: Եթե ԲՀԿ ցուցակը կազմողը լիներ Գագիկ Ծառուկյանը, նա, որպես կենտրոնամետ կուսակցության (ԲՀԿ-ականներն այդպես են բնորոշում իրենց կուսակցության նախագահ, պետք է որ երկու ծայրահեղ մոտեցում ունեցողներին էլ չընդգրկեր ցուցակ:
Բայց քանի որ ցուցակը կազմել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ ընդգրկել է Վարդան Մինասիչին, ով հայտարարում է, որ ԲՀԿ-ն Հայաստանի առաջատար քաղաքական ուժն է»:








































