Իսպանական Marca-ի հաղորդմամբ, Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին:
Բլատտերը Մարադոնային համեմատել էր 2010 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ` նշելով, որ ի տարբերություն իր նախկին մարզչի` Մեսսին շատ ավելի դաստիարակված է և կրթված: Այս հայտարարությունը շատ է զայրացրել համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդին, որն ի պատասխան ասել է. «Եվ դա Բլատտե՞րն է այդպես արտահայտվում: Չէ՞ որ նա ինքն էլ չի կրթվել Հարվարդի համալսարանում: Մեսսիին իր ծնողներն են դաստիարակել, ինձ` իմ, իսկ Բլատտերին, ըստ ամենայնի, աչքաթող են արել: Նա երբևէ մոտ չի եկել գնդակին, բայց իրեն թույլ է տալիս համեմատել ֆուտբոլիստներին»: