«Երեկ ՀՀ ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Աժ առաջիկա ընտրությունների քարոզչական նյութերը պետք Է եթեր հեռարձակի ժամը 18.00-ից սկսած: Քարոզարշավը սկսվում է ապրիլի 8-ից»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Հետաքրքիրն է, թե ինչպես Է ԿԸՀ-ն կայացրել որոշումը: ԿԸՀ նախագահը նախագիծը դրել է քվեարկության՝ առանց հրապարակելու: Իսկ երբ որոշումն ընդունվել Է՝ յոթ կողմ, զրո դեմ արդյունքով, դրանից հետո միայն Մուկուչյանը բացահայտել Է փաստաթղթի բովանդակությունը: Ըստ այդմ, համամասնականով գրանցված ինը ուժերին եթեր կտրամադրվի նաև Հանրային ռադիոյով՝ օրը երկու անգամ, ցերեկը ժամը 13.30-ից և երեկոյան՝ 21.40- ից սկսած:
«Հ1»-ը քարոզարշավի օրերին քաղաքական ուժերին կհատկացնի 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի եթեր, հանրային ռադիոն համապատասխանաբար՝ 120 և 180 րոպե: Ապրիլի 8-ից 22-ը «Հ1»-ով քաղաքական ուժերին օրական կհատկացվի երկու րոպե անվճար և չորս րոպե վճարովի, ապրիլի 23-ից 28-ը, համապատասխանաբար, երկու և հինգ րոպե, ապրիլի 29-ից մայիսի 4-ը՝ երեք և հինգ րոպե եթեր:
«Հ1»-ի քաղաքական գովազդի 1 րոպեն արժե 80 հազար դրամ է: ԿԸՀ-ն վիճակահանությամբ որոշեց նաև, թե քաղաքական ուժերը որ օրը, ինչ հերթականությամբ պետք է եթերից օգտվեն: Առաջին եթերը բաժին հասավ ԲՀԿ-ին»:










































