«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությունն անդամագրված բուհերի ուսանողներին անդամատոմսեր պիտի հանձներ:
«Այդ բարձր պարտականությունը պիտի անեին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը: Վերջինս կանգնած էր իր հասակակիցների և վարչապետի օգնականների հետ: Եվ երբ երևաց քաղաքապետի ավտոմեքենան, Ավագյանը, ընկերներին թողնելով կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, միանգամից անցավ մյուս մայթ` քաղաքապետի հետ ողջագուրվելու համար»:









































