Որոշ գիտնականներ նախընտրում են չխոսել իրենց ստեղծած աշխատանքների արժեքի մասին: Սակայն արվեստագետ Դեմիեն Հըրսթը երկուշաբթի օրն արել է մի հայտարարություն, որն արժանացել է լուրջ քննադատությունների: Արվեստագետն ասել է, որ արվեստն ամենամեծ արտարժույթն է:
Reuters-ը գրում է, որ Բրիտանիայում իր աշխատանքների ցուցադրության ժամանակ Հըրսթը խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր ունեն իր աշխատանքները, անմիջապես վաճառեն դրանք:
Իսկ քննադատների մասին հայտնի արվեստագետն ասել է, որ նրանցով միայն հետաքրքրվում է այնքանով, որ նրանք իր անունը ճիշտ գրեն:










































