Բևերլի Հիլզում ավարտվել է «Հոլիվուդի լեգենդներ» անվանումը կրող երկօրյա աճուրդը, որը կազմակերպվել էր Julien’s Auctions աճուրդային տան կողմից:
Աճուրդի երկրորդ օրվա գլխավոր իրերն էին Չարլի Չապլինի գլխարկը և եղեգնյա ձեռնափայտը: Գլխարկը վաճառվել է 58 հազար, իսկ ձեռնափայտը` 42 հազար դոլարով:
Այս աճուրդը սկսվել էր մարտի 31-ին, երբ բոլոր ցանկացողների համար վաճառվող իրերի ցուցահանդես էր բացվել: Առաջին օրվա ընթացքում 108 հազար դոլարով վաճառվել էր արքայադուստր Դիանայի շիֆոնե զգեստը, որը նա հագել էր 1992 թվականին:
Հաջորդ խոշոր աճուրդը կկայանա 2012 թ. հունիսի 8-ին: Ամառային վաճառքի ժամանակ աճուրդի կհանվեն հայտնի երաժիշտ Լես Փոլի իրերը: Նշենք, որ երաժիշտը մահացել է 2009 թվականին:







































