DailyMail-ի հրապարակման համաձայն` բրիտանացի ուսուցիչներն աշակերտներին պիցցերիա հրավիրելով՝ կաշառում են, կեղծում թեստերի արդյունքները` ապահովելով իրենց դպրոցներում քննությունների «հաջողությունը»: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ թեստերի գնահատականները բարձրացված են, երեխաները` կաշառված:
Դպրոցների 40 տոկոսը ստիպում է իր ուսուցիչներին դիմել նման քայլի: Նրանք կարծում են, որ երեխաների բարձր գնահատականները խոսում են ուսումնական հաստատության բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:
Վարկանիշի բարձրացման համար կրթական ոլորտում տեղ գտած խարդախությունները, կամ ավելի ճիշտ` աշակերտներին «պարգևատրելու» երևույթը բացահայտել է Ուսուցիչների և դասախոսների ասոցիացիան:
Պարզվել է նաև, որ շատ ուսուցիչների համար դպրոցների տնօրինությունները օրական 230 ֆունտ են վճարում, որպեսզի նրանք մասնակցեն հատուկ սեմինարներին`քննությունների հաջողության ապահովման համար:
Որոշ ուսուցիչներ անկեղծորեն խոստովանել են, որ ներկայիս քննական համակարգը աշակերտներին ծուլության է մատնել:







































