Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերգո Կարապետյանին

Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նախարարության պաշտոնեությանը` ուղեկցությամբ Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև արդեն մեկ տարի ձևավորված համագործակցությանը, կարևորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:

Այնուհետև նախարարության պաշտոնեությանն իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ներկաների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Գոհունակությամբ անդրադառնալով Եկեղեցու և նախարարության միջև առկա համագործակցությանը` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ ձևավորված համագործակցությունն իր բարի արգասիքները կտա և կնպաստի ժողովրդի հավատի զորացմանը, օրհնաբեր բարի ավանդույթների վերականգնմանը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը և այդպիսով` Հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Նորին Սրբությունը հորդորեց առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները և կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է:

Գյուղատնտեսության նախարարն իր և աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի օրհնության և զորակցության համար և մեծապես կարևորեց Եկեղեցու հետ գործակցությունը: Տիար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաև նախարարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները և նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշեց, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, և հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ շարունակվելու է ամեն ջանք ու եռանդ ներդրվել:

Հանդիպման ավարտին վերստին հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերելով նախարարին և նախարարության աշխատակազմին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով և նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին և Հայրենիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում