ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը: Վեհաժողովի նիստերը տեղի կունենան ապրիլի 1-4-ը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մինչ Բաքու մեկնելը «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ԵԺԿ-ին անդամակցող ՀՀ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Ստյոպա Սաֆարյանը և Հովհաննես Սահակյանը Թբիլիսիում, մարտի 30-31-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախապատրաստական քննարկումներ են անցկացվել Բաքվում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Երևան կվերադառնա ապրիլի 5-ին:







































