Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հրապարակավ բեմադրվել է հերթական հակահայկական ներկայացումը: Այս անգամ այն տեղի է ունեցել Վանի նահանգի Գյուրփընարի շրջանում:
Ներկայացումը նվիրված է եղել Գյուրփընարը «հայկական օկուպացումից ազատագրելու» 94-ամյակին: Ներկայացմանը ներկա են գտնվել Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Գյուրփընարի քաղաքապետ Յաշար Ֆուաթ Աթանը և Վանի կայազորի պետ, մայոր Սինան Իբրահիմօղլուն:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ նմանատիպ հրապարակավ հակահայկական ներկայացում բեմադրվել էր նաև Ռիզեում:







































