Չինաստանի ավտոշուկան 2020թ. կհամալրվի մինչև 31մլն ավտոմեքենայով: Autostat-ի փոխանցմամբ՝ այս կանխատեսումն արել է IHS Automotive-ն։
Անցյալ տարի երկրում վաճառվել էին 17.7 մլն մարդատար և թեթև առևտրային ավտոմեքենաներ, ինչը հինգ անգամ ավելի շատ է, քան ԱՄՆ-ում (12.8 մլն): Այսպիսով, չինական շուկան կգերազանցի աշխարհի բոլոր ավտոշուկաները:
Եթե իրականանան վերլուծաբանների կանխատեսումները, ապա 2020թ. չինական շուկայի հզորությունը գրեթե երկու անգամ կգերազանցի ԱՄՆ-ի և Եվրոպայի ավտոշուկաների հզորությունը: