Մեր աղբյուրների փոխանցմամբ, հատկապես Իջևանի զորամասում տեղի ունեցած վերջին դեպքից հետո հրահանգ է իջեցվել բոլոր հրամանատարների «վրայով» անցնել։ Ներկա դրությամբ ՊՆ վերին օղակներում ներքին կարգով աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե որ հրամանատարին ով է հովանավորում։ Ավելի ստույգ, թե ով ում հովանու տակ է, և թե որ նախարարի կամ նախագահի օրոք է նշանակվել։ Այլ կերպ ասած` ներկայում զորամասերում յուրօրինակ ատեստացիա է անցկացվում, որը ոչ բոլորին է վիճակված հանձնել։