Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասում:
1992 թվականին ծնված Էլմիր Ադիլօղլու Քերիմովն ինքնաձիգի օգնությամբ ինքնասպան է եղել: Նախնական տեղեկություններով՝ Քերիմովն այդ քայլին գնացել է ընտանեկան խնդիրներից առաջացած սթրեսի պատճառով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխղեկավար Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի կորուստը:







































