Իրաքի իշխանությունները կտրականապես դեմ են Սիրիայի ընդդիմությանը զինելուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ դա միայն ավելի կսրի հակամարտությունը:
«Մենք ցանկանում են հասնել կրակի դադարեցմանը հակամարտությունից հոգնելու արդյունքում, մենք ցանկանում ենք գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք չեն աջակցի վարչակարգի բռնի տապալմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը Սիրիային կտրամադրի կապի միջոցներ և «լրացուցիչ 12.2 մլն դոլար՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար»: Այս մասին երեկ Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս նաև պահանջել էր Սիրիայի կառավարությունից դադարեցնել խաղաղ բնակչության դեմ գործողությունները, հակառակ դեպքում զգուշացրել էր, որ «լուրջ խնդիրների» կբախվեն»:











































