ՊԵԿ-ի կողմից մոնիտորինգի ենթարկվող 349 խոշոր հարկատուները 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրենց արտահանման ծավալները ավելացրել են մոտ 36%-ով: Սա երևում է ՊԵԿ-ի այսօր հրապարակած զեկույցից: Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակահատվածում հանրապետության ողջ արտահանումը ավելացել էր մոտ 41%-ով: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 349 խոշոր հարկատուները դրա ծավալը ավելացրել են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) 13.2%-ով: Հանրապետության ողջ ներմուծումը այդ ընթացքում ավելացել է 14.2%-ով:







































