NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Լոս-Անջելես «Լեյքերս» – «Նյու Օրլեան» խաղի ավարտից վայրկյաններ առաջ «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը 3 միավորանոց դիպուկ նետումով հաղթանակ պարգևեց իր թիմին: Այդ դրվագը հայտնվեց առաջին հորիզոնականում:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Գազոլը, ով վաստակեց 21 միավոր և տիրեց 11 անդրադարձի:






































