Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում բողոքի երթ է տեղի ունեցել ընդդեմ Եվրամիության հակաճգնաժամային քաղաքականության:
APA գործակալության փոխանցմամբ՝ մոտ 3 հազար ցուցարարներ, որոնց մի մասը շատ վճռական է տրամադրված եղել, խաղաղ ցույցից հետո շարժվել է դեպի Եվրոպական կենտրոնական բանկ: Ճանապարհին ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել: Նրանց սաստելու համար ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտ 200 մարդ:









































