Friday, 05 06 2026
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Ապրիլի 1-ը՝ թռչունների պաշտպանության միջազգային օր

Թռչունների պաշտպանության մասին Միջազգային կոնվենցիան ընդունվել է 1906 թվականի ապրիլի 1-ին։ Ըստ մասնագետների հաշվառման՝ 1600 թվականից հետո երկրագնդի վրա անհետացել է թռչունների մոտ 100 տեսակ։ Այժմ էլ շատ տեսակներ կանգնած են անհետացման վտանգի առաջ։

ՀՀ-ում, ըստ բնապահպանության նախարարության հրատարակած Կարմիր գրքի տվյալների, այժմ կա 96 տեսակի թռչուն, որոնք պահպանության խնդիր ունեն։ Բնապահպան Սիլվա Ադամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած Կարմիր գրքում նշված է 96-ի մասին, բայց հատուկ հոգածության կարիք ունի 110 տեսակ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանի փոխանցմամբ՝ արգելոցում այժմ կա շուրջ 149 տեսակի թռչուն։ Դրանք գտնվում են արգելոցի և պետության հոգածության ներքո։ Այն հարցին, թե արգելոցում որսագողության դեպքեր գրանցվե՞լ են, տնօրենը պատասխանեց. «Էլ ինչի՞ համար ենք աշխատում, որ պետք է թույլ տանք արգելոցի թռչուններին որսան»։

ՀՀ-ում արդեն 10 տարի է, ինչ Թռչունների պահպանության կենտրոնն անցկացնում է ջրլող թռչունների ձմեռային հաշվառում։ Այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել է 42 տեսակի 41.360 թռչուն, որը վերջին տարիներին արված հաշվառումների ամենաբարձր ցուցանիշն է: Հաշվառումները կատարվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական լճերում և Մեծամոր գետում: Հաշվառման արդյունքում չի գրանցվել կարմիր բադ, չնայած անցած տարիներին Սևանա լճի ավազանում գրանցվել է այս տեսակը։ Փոխարենը լճում գրանցվել են հետաքրքիր տեսակներ՝ ճչան և փոքր կարապներ, լուտոկ և խայտաբադ:

Անհետացող թռչունների թվում, ըստ Սիլվա Ադամյանի, քաղաքային միջավայրում ապրող երգեցիկ թռչուններն են։ Նա ասաց, որ Երևանում շատացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք սնվում են երգեցիկ թռչունների ձվերով, առնետներով և աղբով. «Մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ պաշտպանելու համար քաղաքի զարդ հանդիսացող այս թռչուններին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մաքուր պահել քաղաքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում