Բելառուսն այսօրվանից բարձրացրել է արտահանվող նավթի և նավթամթերքների մաքսավճարը` հասցնելով այն Ռուսաստանի մակարդակին։
Երկրի նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ նավթի արտահանման մաքսավճարը 411.2 դոլարից դարձել է 460.7 դոլար՝ մեկ տոննայի համար, իսկ նավթամքերքների` բացառությամբ բենզինի, արտահանման մաքսավճարը 271.4 դոլարից դարձել է 304 դոլար: Բենզինինը մեկ տոննայի համար կազմում է 414.6 դոլար՝ 370.1 դոլարի փոխարեն:
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից Բելառուսը՝ Ռուսաստանի հետ միասին, կատարում է նավթի և նավթամթերքների արտահանման մաքսատուրքի վերահաշվարկ՝ «60/66» բանաձևով, որի համաձայն՝ նավթի մաքսային տոկոսադրույքների հաշվարկման առավելագույն գործակիցը 65–ից իջել է 60-ի:
2011 թ. հունվարի մեկից Բելառուսն իրավունք ունի ռուսական նավթ և նավթամքերքներ ձեռք բերել առանց մաքսավճարների և ծավալային սահմանափակումների:










































