Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն:
Տորոնտո «Մեյփլ Լիֆս»-ը հաղթեց անընդմեջ 8 պարտություններից հետո: Սան Խոսե «Շարքս»-ի և Ֆինլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Անտի Նիեմի 22 սեյվերից մի քանիսը ևս տեղ են գտել հավաքածուում: Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ «մաքուր» խաղն անցկացրեց:








































