Հոլիվուդում կիրակի օրը կկայանա «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաև «հակաօսկար» անվանումով։
Մրցանակաբաշխությունը ստեղծվել է Ջոն Ուիլսոնի կողմից, որպեսզի արժանին հատուցվի մեծ էկրանի ամենաթույլ և վատ աշխատանքներին:
Այս տարի այն անցկացվում է 32-րդ անգամ, բայց առաջին անգամ է արարողության օրը նշանակված Ծիծաղի օրը, որն Ամերիկայում անվանում են Հիմարի օր:
Հիշեցնենք՝ անցած տարի դերասան Ադամ Սենդլերը ստացել էր 11 «Ոսկե ազնվամորի» արձանիկներ՝ կատարած աշխատանքների համար: Մրցանակները նա ստացել էր «տարվա ամենավատ դերասան», «վատագույն էկրանային զույգ», «վատագույն դերասանուհի» (երկվորյակ քրոջ կերպարիատագույն ֆիլմ», «վատագույն սցենարիստ» անվանակարգերում:
Այս մրցանակի հավակնորդներ են եղել Նիքոլաս Քեյջը, Ռասսել Բրենդը, Մեգան Ֆոքսը, Սառա Ջեսիկա Պարկերը, Քեթի Հոլմսը, ինչպես նաև Հոլիվուդի լեգենդ Ալ Պաչինոն:
2012 թ. «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 1-ին:
Այս մրցանակները տրվում են 1981 թվականից՝ վատագույն դերասաններին և ֆիլմերին: Այն սովորաբար տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ, սակայն այս տարի որոշել են փոխել այդ կարգը:












































