Ապրիլի 1-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան–Լեռնանիստ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա: «Հրազդան ճանշին» ՓԲԸ–ի ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է, և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։







































