Սիրիայում այսօր վերսկսվել են բռնություններն այն միևնույն ժամանակ, երբ Թուրքիայում միջազգային ուժերը քննարկում են Սիրիայի ընդդիմությանը միավորելու և կառավարությանը մեկուսացնելու եղանակները:
Սիրիայում տեղական կոորդինացման կոմիտեի հաղորդմամբ՝ Դարաայում պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ:
CNN-ը հաղորդում է, որ Դամասկոսի արվարձաններում պայթյուններն ու կրակոցները սկսվել են առավոտյան: Այս մասին հաղորդել են ընդդիմության ակտիվիստները:











































