«Մուսուլման եղբայրներ» իսլամական ուղղությունը, որը Եգիպտոսի ամենաազդեցիկ և բազմաքանակ քաղաքական ուժն է, որոշել է Եգիպտոսի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել ուղղության բարձրագույն առաջնորդի տեղակալ Հարիաթ Աշ–Շատիրին: Այս մասին հայտնել է եգիպտական «ան-Նիլ» հեռուստաալիքը:
Այս որոշումը հայտնի է դարձել շաբաթ օրը կայացած շուռայի խորհրդի նիստից հետո:
Մինչև հիմա «Մուսուլման եղբայրները» հրաժարվում էր նախագահական ընտրություններում առաջադրել իրենց կողմնակիցներից մեկի թեկնածությունը կամ անվանել իրենց կողմնակից թեկնածուի անունը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-24-ը:





































