Մայամիի «Մասթերս» շարքի թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան և Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովան:
1 ժամ 45 րոպե տևած պայքարի արդյունքում Ագնեշկան պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետին: Առաջին սեթում լեհ թենիսիստուհին կարողացավ առավելության հասնել Շարապովայի հարվածից հետո և մինչև սեթի ավարտը կարողացավ պահպանել այդ առավելությունը: Երկրորդ սեթն ավարտվեց 6:4 հաշվով:
Ռուս թենիսիստուհին երկրորդ տարին անընդմեջ պարտվում է Մայամիի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում: 2011 թվականին Մարիան զիջեց Վիկտորիա Ազարենկոյին:










































