Ամենաքիչը 147 մարդ է զոհվել և 395-ը վիրավորվել Լիբիայի հարավում երկուշաբթիից սկսված բախումների հետևանքով: Այդ մասին այսօր հայտնել է բրիտանական արբանյակային Sky News հեռուստաալիքը` հղում կատարելով առողջապահության նախարար Ֆաթիմա Խամրուշի հայտարարությանը:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի վարչապետ Աբդել Ռահիմ ալ Քիբը հաղորդել է, որ զինված խմբավորումները լիբիական Սեբհա քաղաքում կրակը դադարեցնելու համաձայնության են եկել: Այդ համաձայնագրով վերջ է տրվում կատաղի մարտերին, որոնք ընթանում էին Լիբիայի մեծությամբ չորրորդ քաղաքում և վերջին վեց օրերին չէին դադարում:








































