Friday, 05 06 2026
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը

Հ.Սասունյան. Թուրքիայի վարչապետը դարձյալ հարվածեց ինքն իրեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն անգամ բերանը բացելիս ամոթալի վիճակի մեջ է գցում իրեն և իր կառավարությանը: Նրա ցասումնալի, հաճախ նաև ապշեցուցիչ և վիրավորական հայտարարությունները Թուրքիայի համար վատ համբավ են ստեղծում միջազգային ասպարեզում և մի նոր զենք են դառնում իր ընդդիմադիրների ձեռքին:
Մեկ տարի առաջ Էրդողանը սպառնաց 100 հազար հայերի արտաքսել Թուրքիայից՝ դրանով իսկ ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ Անկարայի ներկայիս ղեկավարները այնքան էլ չեն տարբերվում իրենց արյունախում նախնիներից, որոնք 1.5 միլիոն հայերի էին արտաքսել և կոտորել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Խիստ քննադատության ենթարկվելով երկրի ներսում և արտերկրում՝ Էրդողանն արդարացավ, թե ցանկացել է արտաքսել Հայաստանից եկած այն աշխատողներին, ովքեր փաստաթղթեր չեն ունեցել: Երբ նրան ասացին, որ 100 հազար հայերի թվում ընդգրկված են թե՛ տեղացի և թե՛ օտարերկրյա հայերը, վարչապետը մեղադրեց իր օգնականներին հայ ազգաբնակչության վերաբերյալ իրեն սխալ տվյալներ տրամադրելու համար:  
Այս ամսվա սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը ևս մեկ անտակտություն թույլ տվեց, երբ պահանջեց քանդել Հայաստան-Թուրքիա բարեկամությունը խորհրդանշող վիթխարի հուշարձանը: Ավելի քան 30 մետր բարձրություն և 1500 տ քաշ ունեցող անավարտ հուշարձանը պատվիրել էր Կարսի նախկին քաղաքապետը` հուսալով, որ Հայաստանի հետ հաշտեցումն ու սահմանների բացումը կնպաստեն իրենց քաղաքի թույլ տնտեսության զարգացմանը: Հուշարձանը պատկերում էր մի մարդու, որը բաժանված էր երկու մասի և բարեկամության ձեռք էր մեկնում իր մյուս կեսին: Հուշարձանն անվանելով «տարօրինակ» և «այլանդակ», վարչապետը կոչ արեց նոր քաղաքապետին մինչև իր հաջորդ այցելությունը քանդել 1.5 մլն դոլար արժողությամբ հուշարձանը:  
Կարսի հուշարձանն անվանելով արվեստի «այլանդակ» ստեղծագործություն՝ Էրդողանը քննադատության հզոր ալիք բարձրացրեց և առաջ բերեց իրադարձությունների մի շղթա, որոնք ծաղրի առարկա դարձրին նրան ամբողջ աշխարհում.
• Էրդողանի քաղաքական ընդդիմախոսները մեղադրեցին նրան քաղաքի ադրբեջանցի ընտրողներին քծնելու մեջ, որոնք կտրականապես դեմ են Հայաստանի հետ որևէ հաշտեցման: Նրանց կարծիքով, հուշարձանը քանդելու վարչապետի հրամանը պայմանավորված էր ընտրական կոպիտ դրդապատճառներով և ոչ թե նրա գեղարվեստական ճաշակով:
• Թուրքիայի մշակույթի նախարարը փորձեց փրկության հասնել Էրդողանին՝ պնդելով, թե վարչապետն արձանի շրջակայքում գտնվող հյուղակներն է «այլանդակ» անվանել և ոչ թե հուշարձանը: Անդրդվելի մնալով՝ Էրդողանն անհարմար վիճակի մեջ գցեց իր նախարարին` նախատելով նրան և կրկնելով իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը: Այնուհետև քիթը խոթեց փոխվարչապետ Բյուլենթ Առինչը՝ մաղթելով, որ «Աստված օգնական լինի իրեն, եթե հանկարծ ինքն էլ հայտնվի այնպիսի անհարմար իրավիճակում, ինչպես մշակույթի նախարարը»:
• Նույնիսկ Թուրքիայի այնքան համբավավոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներքաշվեց այս հարցի մեջ` ապարդյուն փորձելով պաշտպանել վարչապետին: Դավութօղլուն հայտարարեց, որ հուշարձանի հետ կապված իրական խնդիրն այն է, որ «չի հաջողվել արձանը համահունչ դարձնել Կարս քաղաքի սելջուկյան, օսմանյան և ռուսական դիմագծին»: Բրիտանական «The Economist» հանդեսն իր սուր ծաղրական արձագանքով մեղադրեց Դավութօղլուին քաղաքի «Հայկական ժառանգության» ոչնչացման մեջ` հավելելով, որ «երկար ժամանակ լքված 10-րդ դարի հայկական եկեղեցին վերջերս վերաբացվեց որպես մզկիթ»:
• Հուշարձանի հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը Էրդողանի հրամանը համեմատեց թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի հնագույն արձանի ոչնչացման հետ: Աքսոյը նախազգուշացրեց, որ հուշարձանը պայթեցնելու դեպքում Թուրքիայի վարկանիշն ահավոր կտուժի: Նա սպառնաց դատի տալ վարչապետին իր ստեղծագործությունը վարկաբեկելու համար:
• Միջազգային լրատվամիջոցները խստորեն դատապարտեցին Էրդողանին` ծաղրելով նրա գեղարվեստական ճաշակն ու բացահայտելով նրա կոպիտ քաղաքական դրդապատճառները: «The Wall Street Journal»-ը, «The Economist»-ը, «Associated Press»-ը, «Radio Free Europe»-ը, «Reuters, BBC»-ն, «Washington Post»-ը, «Liberation»-ը և հարյուրավոր այլ լրատվական գործակալություններ քննադատեցին Էրդողանի կործանարար հրահանգը:
• Որոշ թուրք լրագրողներ կասկածի տակ առան վարչապետի իրավունքն ու լիազորությունը մի հուշարձան հանելու կամ քանդելու առումով:
• Հայաստանի արտգործնախարարը վրդովված արձագանքեց Էրդողանի հայտարարությանը և խորհուրդ տվեց երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նոր հիմքեր կառուցել` դրանք քանդելու փոխարեն: Մեկնաբանների մեծ մասը վարչապետի վիրավորական խոսքերը ներկայացրին որպես վերջին մեխ` խփված հայ-թուրքական չվավերացված արձանագրությունների դագաղին:
Չպետք է զարմանալ, որ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին իր հիացմունքն արտահայտեց Հայաստան-Թուրքիա բարեկամության հուշարձանը քանդելու՝ Էրդողանի հրամանի առնչությամբ: Գուրբանլին ճիշտ էր` նշելով, որ «Կարիք չկա հուշարձան կանգնեցնել Հայաստանի հետ գոյություն չունեցող բարեկամության առթիվ»:
Իհարկե, հուշարձաններ ոչնչացնելը նորություն չէ ադրբեջանական և թուրքական իշխանությունների համար: Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հազարավոր հայկական պատմական խաչքարեր ոչնչացրեց Նախիջևանում գտնվող Ջուղայի գերեզմանոցում՝ ձգտելով մրցակցել թուրքական կառավարության հետ հարյուրավոր հայկական եկեղեցիների և հուշարձանների զանգվածային ոչնչացման գործում` սկսած Հայոց ցեղասպանությունից: Իրոք, Էրդողանը պարզապես շարունակում է իր նախնիների դարավոր վատ ավանդույթը` հրամայելով քանդել Կարսի «բարեկամության» կոթողը:
Եթե Դավութօղլուն և Էրդողանը իսկապես անկեղծ են հայ-թուրքական բարեկամությանն աջակցության գործում, ապա պետք է անհապաղ քանդեն Իգդիրում 1997 թվականին կառուցված «ցեղասպանության» հրեշավոր հուշարձանը` բաղկացած դեպի երկինք ձգվող մոտ 40 մետրանոց հինգ սրերից` ձգտելով հավերժացնել այն մեծ սուտը, թե իբր հայերը սպանել են թուրքերին:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում