Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Anomymous-ը խոստումը չկատարեց. համացանցը գործում է

Anomymous հաքերային խմբավորումը փետրվարին հայտարարություն էր տարածել, որով սպառնում էր մարտի 31-ին անջատել համացանցը: Օրը մոտենում է ավարտին, և սպառնալիքն առայժմ չի իրականացել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տեսականորեն իրական է, որ համացանցը վերանա, բայց շատ բարդ խնդիր է և երկար չի տևի: Anomymous-ը մտադիր էր միաժամանակյա հարձակում գործել համացանցի աշխատանքն ապահովող 13 գլխավոր սերվերների կամ DNS սերվերների վրա: Դրանցից 10-ը գտնվում են ԱՄՆ-ում, մեկական՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում և Ճապոնիայում:

«Տեսականորեն, եթե դրանք անջատվեն, ցանցը կանջատվի»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ հաքերային խմբավորումը հատուկ ծրագրի միջոցով մեծ քանակի համակարգիչներից հարձակումներ է գործում կայքերի վրա, ինչի շնորհիվ ժամանակ առ ժամանակ կարողանում են անջատել ինչ-որ կայքեր, օրինակ՝ վերջերս անջատել էին Վատիկանի, թուրքական կառավարության կայքերը և այլն:

Սակայն խնդիրն այն է, որ այս 13 սերվերները շատ ավելի պաշտպանված են և ունեն հայելի սերվերներ, այսինքն՝ փաստացի, դրանց թիվը ոչ թե 13 է, այլ 200: Որքանով կկարողանան հաքերներն այդքան մեծ քանակի լուրջ սերվերներ կոտրել, լուրջ հարց է: Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ պատմության մեջ մի դեպք է եղել, երբ անհայտ հաքերները 2005-2006թթ. կարողացան 13 սերվերներից 7-ն անջատել, բայց մնացած 6-ը շարունակեցին ապահովել համացանցի աշխատանքը: «Այն ժամանակ ցանցն այդքան ակտիվ չէր, բայց նաև այդքան պաշտպանված չէր, որքան հիմա»,- նշեց մասնագետը:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե մի օր համացանցը վերանա, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այսօր այնքան բան է կախված ցանցից, և կան երկրներ, որոնց կախվածությունը ցանցից շատ մեծ է: 2007-ին ռուսական հաքերները Էստոնիայի ցանցը կախեցին, և երկիրը լուրջ ճգնաժամի առաջ կանգնեց, քանի որ էլեկտրոնային կառավարումը շատ զարգացած է այնտեղ, և բոլոր պետական կառույցների հետ կապված գործողությունները կագնեցին: Գործնականում ինտերնետի պաշտպանվածությունը մեծ է և շարունակաբար ավելացվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում