Հյուսիսային ծովում գտնվող Total ընկերության հորատման հարթակում գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհի օջախը վերացվել է: Այս մասին այսօր հայտնում է Agence France-Presse-ը:
Մեկ շաբաթ առաջ Elgin պլատֆորմում` Շոտլանդիայի ափերից 240 կմ հեռավորության վրա, այրվել էր նավթին ուղեկցող գազի ջահը: Եթե արտահոսող գազը փոխազդեցության մեջ մտներ կրակի հետ, ապա տեղի կունենար հզոր պայթյուն: Այսօր Total-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրդեհի բռնկման վտանգը նվազել է, քանի որ նավթին ուղեկցող գազի պաշարն ամբողջությամբ այրվել է:
Elgin հարթակում գազի արտահոսքը հայտնաբերվել էր մարտի 25-ին: Հաջորդ օրը Total-ի աշխատակցիները հայտնաբերել էին բռնկում. դա վկայում էր գազի այրման մասին: Դրանից հետո հայտարարվել էր պայթյունի վտանգի մասին: Հարթակից տարհանվել է 238 աշխատակից: Ոչ ոք չի տուժել:
Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Հյուսիսային ծովում վթարի հետևանքով Total-ը կրել է 10 մլրդ դոլարի վնաս: Ընկերության բաժնետոմսերը նվազել են 8 տոկոսով:









































