Միլանի «Ինտեր»-ի տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան իր ասուլիսում խոսել է «ներաձուրիներ»-ի` 2011թ. ամառային և 2012թ. ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ կրած կորուստների մասին:
«Մենք այլ ելք չունեինք: Այդ պահին այլ կերպ չէինք կարող վարվել տրանսֆերային շուկայում: Վաստահ եմ, որ եթե մեր ղեկավարությունը կարողանար «Ինտեր»-ում պահել կիսապաշտպան Տիոգո Մոտտային և հարձակվող Սամուել Էտո’ Օին, ապա մենք կպայքարեինք Սկուդետոյի համար», – ասել է Բրանկան:
Հիշեցնենք, որ Տիագո Մոտտան ձմռանը տեղափոխվեց ֆրանսիական «ՊՍԺ», իսկ կամերունցին` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնվեց Մախաչկալայի «Անժի»-ում:









































