Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո մոտ 16 հազար մարդ կարող են վերադառնալ իրենց բնակարաններ: Այս մասին հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները: Ճապոնիայի իշխանությունները վերանայել են ատոմակայանը շրջապատող տարածքների կարգավիճակը, և արդեն առաջիկա կիրակի օրվանից Տամուրա և Կավաուտի քաղաքների բնակիչներին թույլ կտրվի վերադառնալ իրենց տները:
Աստիճանաբար մյուս քաղաքները ևս չեն դիտարկվի որպես տարհանման գոտի: Այս պահին հայտնի է, որ շատ շրջաններում ճառագայթման աստիճանը գտնվում է նորմայի սահմաններում:
Հիշեցնենք, որ ատոմակայանի վթարը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ 2011թ.-ի մարտի 11-ին Ճապոնիայի տարածքը ցնցվել էր հզոր երկրաշարժից, դրան հաջորդել էր այդ երկրի պատմության մեջ ամենահզոր ցունամին, որը խլեց տասնյակ հազար մարդկանց կյանք:












































