Գիտնականները պատրաստում են ծովային կենդանու նմանվող փոքրիկ ռոբոտ, որը շուտով կկարողանա որոշել մարդու հիվանդությունը՝ գտնվելով հենց նրա մարմնի մեջ:
Daily Mail-ը գրում է, որ Newcastle համալսարանի գիտնականներն աշխատում են Cyberplasm կոչվող ռոբոտի ստեղծման վրա, որը կունենա իր սեփական էլեկտրոնային ներվային համակարգը: Այն կունենա «զգայարաններ», որոնք ստեղծված կլինեն կենդանի բջիջիներից, ինչպես նաև կունենա արհեստական մկաններ:
Cyberplasm-ի սենսորներն արտաքին ազդեցությունները, ինչպիսին լույսն է, կվերածի էլեկտրոնային ազդանշանների, որոնք կուղարկվեն «ուղեղին»:
Ուղեղն այնուհետև էլեկտրոնային հաղորդագրություններ կուղարկի արհեստական մկաններին` ասելով, թե նրանք ինչպես պետք է հանգստանան, որը թույլ կտա, որ ռոբոտը մարդու մարմնում հանգիստ շարժվի:
Նախնական տարբերակը կունենա 1 սմ-ից պակաս երկարություն, սակայն իրական ռոբոտը մեկ միլիմետրից էլ փոքր կլինի։









































